Life

Սրբուհի Սարգսյանի եվրատեսիլյան երգը Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել

2 րոպեի ընթերցում

Սրբուհի Սարգսյանի եվրատեսիլյան երգը Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանի «Walking out»երգը բավականին կարճ ժամանակահատվածում Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին երգչուհին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Ես ու իմ եվրատեսիլյան թիմը մեծ անհամբերությամբ սպասում էինք Youtube-ում 1.000.000 դիտելիության ցուցանիշին, և աննկարագրելի էր մեր ուրախությունը, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում տեսանք, թե ինչպես երգը սիրվեց, տարածվեց, կտրեց մայրցամաքներ։

Կրկնակի զարմանալի էր, երբ 1.000.000-ից հետո շուրջ մեկ ժամվա ընթացքում ցուցանիշը հասավ 2.500.000-ի և շարունակում է սրընթաց աճել։ Մենք արդեն դիմել ենք «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքին, որպեսզի հասկանանք՝ արդյոք որևէ խնդիր կա՞ թաքնված արագ աճող ցուցանիշի հետևում, թե ոչ։ Նորությունների մասին անպայման կտեղեկացնեմ։

Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք»,-նշել է Սրբուհի Սարգսյանը:

Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է: Հոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:

Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից:Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել էԱնդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք-խումբը,«Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում