Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրությունը, ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:

Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում