Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը:

«Վաղը ժամը 15:00-ին դատարանը որոշում կկայացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Նա բավական երկար բացատրություններ տվեց՝ մոտ 40 րոպե: Մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչև մարտի 2-ը»,- ասաց փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հայերեն English Русский

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում

ՊԵԿ նախագահը Հանրապետության նախագահին է ներկայացրել վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը. «Կորպուս Գաստրոբար»-ում էլ խախտումները վերացվել են

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Կիևը չի կարող ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ գնել ԵՄ-ի հատկացրած 6,1 միլիարդ եվրոյով

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6.5 տոկոսով

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի

Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը