WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի
1 րոպեի ընթերցում
![WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/967537.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերի մշակողները թեստավորում են նոր գործառույթ, որը թույլ կտա որոշել պատկերների իսկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Engadget պորտալը: Օգտատերերից մեկը 2.198.73 նորացման մեջ նկատել Է «նկարով որոնման» հնարավորություն:
Նոր գործառույթի շնորհիվ կարելի կլինի պատկերը ներբեռնել Google-ում եւ ստուգել, թե այն մոնտաժված Է արդյոք, ինչպես նաեւ գտնել նման նկարներ: Գործառույթն առայժմ մատչելի չԷ: Ընկերությունից մեկնաբանություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: