ԵԽԽՎ համազեկուցողները կարևորում են անկախ արդարադատության կայացման հարցում Հայաստանի համալիր մոտեցումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Բարձրագույն դատական խորհրդի նախագահը մարտի 13-ին ընդունել է ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են դատական իշխանության համակարգում համալիր բարեփո­խումների հայեցակարգային մոտեցումները, Խորհրդի կողմից նախանշված արդյունավետ արդա­րադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները:

Համազեկուցողները կարևորել են Հայաստանում անկախ, անա­չառ, մատչելի ու արդյունավետ արդարադատության կայացման ուղղությամբ ձեռնարկվող համալիր մոտեցումները:

Նույն օրը Խորհրդի նախագահն ընդունել է դատաիրավական բարեփոխումների գծով Եվրախորհրդի փորձագետներին: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվել են արդարադատության մշտադիտարկման համակարգի և էլեկտրոնային արդարադատության ներդրման, դատավորների ու դատարանների աշխատակազմերի վերապատրաստման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

Հայերեն