Microsoft-ը տարեկան շուրջ 1 մլրդ դոլար Է ծախսում տեղեկատվական անվտանգության համար
1 րոպեի ընթերցում
![Microsoft-ը տարեկան շուրջ 1 մլրդ դոլար Է ծախսում տեղեկատվական անվտանգության համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/967414.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար Է ծախսում տեղեկատվական անվտանգության ապահովման եւ ցանցահեններից պաշտպանության համար: Մարտի 12-ին այս մասին հայտարարել Է ընկերության գործադիր փոխնախագահ Ջեյսոն Զենդերը՝ Հյուսթոնի CERAWeek խորհրդաժողովում ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա արձանագրել Է, որ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ են օգտվում Microsoft-ի ծրագրերից, եւ ընկերությունը պատասխանատու Է այդ հավելվածների պահպանվածության համար: «Անվտանգությունն այն ուղղությունն Է, որով պետք Է աշխատել մշտապես»,- նշել Է Զենդերը, որի ելույթը հեռարձակվել Է CERAWeek-ի կայքում: Նա ընդգծել Է, որ կիբեռհանցագործների կողմից սպառնալիքը մշտապես աճում Է:
«Ահա թե ինչու ենք մենք տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար ծախսում դրա վրա»,- ընդգծել Է նա: Զենդերը ճշտել Է, որ այդ միջոցներն այդ թվում ծախսվում են Windows օպերացիոն համակարգում եւ Microsoft-ի մյուս ծրագրերում տվյալների պահպանվածությունն ապահովելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: