Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հերքում է Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու լուրերը

1 րոպեի ընթերցում

 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հերքում է Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հերքում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու տեղեկությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց.

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ, և այդ ցուցմունքն ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»,- ասաց Ալումյանը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին քննվել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ: ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն մարտի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում