Մշակույթ

Տենոր Մասիս Առաքելյանը Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգով հանդես է եկել Բեռլինում

1 րոպեի ընթերցում

Տենոր Մասիս Առաքելյանը Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգով հանդես է եկել Բեռլինում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելյանը Բեռլինի Կայզեր-Վիլհելմ-Գեդեխթնիս եկեղեցում իր «Կռունկ և պոետի սերը» ծրագրով հանդես է եկել Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված մենահամերգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին մասնակցել են դաշնակահար Դիթլինդ-Մարիա Շթռոփալը, ջութակահար Դավիթ Խաչատրյանը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը:

Համերգում ներկայացվել են Մասիս Առաքելյանի ջութակի և թավջութակի համար գրված և քառյակի համար մշակված ստեղծագործություններ, Կոմիտասի, Գրիգոր Թալյանի, գերմանացի հայտնի կոմպոզիտոր և գերմանական գեղարվեստական երգի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Շումանի գործերը։

Գերմանացի և այլ ազգերի հյուրերի արձագանքը չափազանց դրական է եղել։ Հայ և գերմանական երաժշտության համադրումն ու համեմատումը, որպես նոր աշխատանք, հետաքրքրել և հիացրել է պահանջկոտ հանդիսատեսին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում