Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շանսեր չունի. Բուրջանաձե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն պնդում Է, որ երկրին վիճակված չԷ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին անդամակցելու ձգտումը ամրագրված Է Վրաստանի Սահմանադրության մեջ:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը խոստանում Է, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, բայց միայն բոլոր չափանիշներին բավարարելուց հետո: Իսկ Ռուսաստանը նախազգուշացնում Է Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցության անբարենպաստ հետեւանքների մասին, քանի որ դա ուղղակի սպառնալիք Է համարում իր անվտանգության համար: «Ներկայում վրացի քաղաքական գործիչների կողմից ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին խոսելը, լավագույն դեպքում, անհեռատեսություն Է, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես վրացական շահերի անտեսում: Որովհետեւ դա ի հեճուկս Ռուսաստանի խոսել Է, թե Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որովհետեւ մեզ, իրապես, ոչ ոք այնտեղ չի սպասում»,-հայտարարել Է Բուրջանաձեն ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գինը չափազանց մեծ Է: «Ինչ Էլ որ ասեն ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, թե Վրաստանը երբեւիցե կանդամակցի ՆԱՏՕ-ին, մենք ձեզ հետ միասին հիանալի հասկանում ենք, որ դա չի լինելու: Եթե լինի Էլ, ապա միայն Վրաստանի տարածքային ամբողջականության գնով, իմ պետության միավորման հնարավորությունից հրաժարվելու գնով: Ես դեմ եմ»,-ընդգծել Է Բուրջանաձեն:

Հայերեն Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից