ՊՆ ու ԱԳՆ նախարարները ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել են Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի համար հստակ հասկանալի են քաղաքական ու մարդասիրական այն նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանը հումանիտար առաքելության խումբ է ուղարկել Սիրիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ: Այդ հարցը քննարկել ենք Հայաստանի Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարների հետ: Ես լսեցի իրավիճակի վերաբերյալ նրանց պատճառաբանությունները: Մենք հստակ հասկանում ենք այն քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում այդ համայնքին»,- ասաց Ջեյմս Ապատուրայը:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:

Հայերեն English Français Русский

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի վրա արդեն 235 միլիարդ եվրո է ծախսել

ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ուսանողներին հրավիրել է Հայաստան

Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց

Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել