Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիսավորությամբ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետարանի բոլոր կին աշխատակիցներին՝ նրանց նվիրելով ծաղիկներ ու բարեմաղթանքի խոսքեր:

«Դուք անուրանալի ավանդ ունեք մեր հայրենիքի կայացման ու շենացման գործում: Անգնահատելի է ձեր դերը թե՛ ձեր ընտանիքներում, թե՛ հանրային աշխատանքում: Դուք արժանիորեն կրում եք մոր, կնոջ կամ քրոջ կոչումները, որոնք անփոխարինելի պարգեւներ են մեզ համար: Ես ցանկանում եմ, որ դուք միշտ ժպիտով գաք աշխատանքի, կյանքում լինեք առողջ, ընտանիքում՝ երջանիկ, շրջապատում՝ սիրված, հարգված ու գնահատված: Կանանց տոնի կապակցությամբ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները»,-մարզպետարանի կանանց դիմեց մարզպետը: Մարզպետարանի կին աշխատողները շնորհակալություն հայտնեցին մարզպետին, հավաստիացնելով, որ կանեն հնարավորը, որպեսզի Նոր Հայաստանում կյանքը դառնա ավելի ներդաշնակ, բարեկեցիկ ու զարգացած: Կանանց տոնի կապակցությամբ Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ հղեց մարզի կանանց, որում ասված է.« Սիրելի մայրեր, տիկնայք, քույրեր եւ դուստրեր. գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ եւս գնահատելու ձեր ամենօրյա նվիրումը, որ հաղորդում եք ձեր ընտանիքիներին, շրջապատին ու հայրենիքին: Անկշռելի են այն արժեքները, որ դուք անուրանալի ջանքերի գնով ստեղծել ու ստեղծում եք Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի համար:Անփոխարինելի է ձեր դերը թե՛ ընտանիքում, թե՛ հանրային կյանքի բոլոր բնագավառներում: Դուք եք մեր ապավենը Նոր Հայաստանի կերտման ու հզորացման ճանապարհին: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ, ցանկանում ընտանեկան երջանկություն, անսպառ սեր»:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին