Մոնիկա Մանուչարովան կներկայացնի Հայաստանը «Սլավյանսկի բազարում»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սլավյանսկի բազար-2019» երգի ամենամյա միջազգային մրցույթի երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանի պատվիրակը երգչուհի Մոնիկա Մանուչարովան է: «Սլավյանսկի բազարը» կանցկացվի հուլիսի 8-18-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում:

Մրցույթի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:

«Առհասարակ մրցույթն անցկացվում էր երեք փուլով, որոնցից մեկում տվյալ երկրի ներկայացուցիչը կատարում էր երգ իր լեզվով, բայց այս տարի մրցույթը երկու փուլով է լինելու. մասնակիցները սլավոնական հիթ և համաշխարհային հիթ են կատարելու»,-մեզ հետ զրույցում ասաց Մանուչարովան` շեշտելով, որ մրցույթին մասնակցում են 44 երկրի երգիչ-երգչուհիներ:

Երգչուհին խոստովանեց, որ ընտրած մի քանի երգ ունի, բայց չցանկացավ բացել փակագծերը: Այժմ նա հղկում է այդ երգերի կատարումները, փորձեր անում, որպեսզի ապրիլի սկզբին հստակ որոշում կայացնի դրանց ընտրության հարցում:

Մանուչարովայի խոսքով` ամեն անգամ բեմ բարձրանալիս զգացողությունները տարբեր են: «Հիշում եմ, երբ փոքր տարիքում առաջին անգամ բեմ բարձրացա, չափազանց հուզված էի ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս, բայց հաճելի ապրումներ ունեի, իսկ երկրորդ անգամ ավելի հեշտ էր, երրորդ անգամ՝ էլ ավելի. քիչ-քիչ սկսում ես հանգիստ լինել, կառավարել քեզ և այլ կերպ, այլ մոտեցմամբ մատուցել երգը: Կարևոր է նաև հանդիսատեսի գործոնը: Մեր երկրում ելույթ ունենալիս իմ երգերի բառերը հասկանում են, օտար երկրներում պետք է ստեղծագործությունն այնպես ներկայացնել, որ առանց բառերը հասկանալու այն ընկալեն երաժշտությամբ: Պատահել է` օտարերկրացին մոտեցել է ինձ ու պատմել իմ երգի բովանդակությունը: Զարմացել եմ, որ հասկացել է»,-պատմեց երգչուհին:

Մոնիկա Մանուչարովան ծնվել է Գյումրիում: Սովորել է տեղի Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում Երազիկ Հարությունյանի դասարանում: Նա ընդգծեց, որ առաջին ուսուցչուհին մեծ դեր է խաղացել իր ստեղծագործական կյանքում, քանի որ երգելու ճիշտ հիմքերն է դրել: Մանուչարովան չորս տարեկանից երգել է «Դեղձանիկ» երգի խմբակում: Հետագայում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային և էստրադային բաժին:

Միջազգային մրցույթների սկսել է մասնակցել 2007 թվականից` արժանանալով տարբեր մրցանակների: Նա ներկայացրել է Հայաստանը «ՄանկականԵվրատեսիլ-2008»-ում: 17 տարեկանից երգում է «Գոհար» սիմֆոնիկ երգչախմբում, որի կազմում ելույթներ է ունեցել Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Բեյրութում և այլ երկրներում:

«Սլավյանսկի բազար»մանկականկատարողների մրցույթումմերերկիրըկներկայացնի10-ամյաԱնժելաԱլբերտյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ