Քաղաքականություն

Տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ. ԿԸՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ. ԿԸՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների կարևորագույն ձեռքբերում է համարում այն, որ հանրության ու միջազգային դիտորդների կողմից անվերապահ վստահություն են վայելել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում իր ելույթում:

«ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Ընտրությունների ժամանակ կարևորագույն ձեռքբերում էր, որ քաղաքական ուժերը, ընտրողները, քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները, նաև միջազգային հանրությունը` դիտորդները ընտրությունների նկատմամբ վստահություն են փաստել: Դա բավականին կարևոր ու լուրջ ձեռքբերում է»,-ասաց Մուկուչյանը:

Նա նկատեց, որ նույնական գնահատանքի են արժանի նաև Երևանի ավագանու ընտրությունները: Նրա կարծիքով` դրանք առաջին ընտրություններն էին, որոնց արդյունքների անվերապահ ընկալում կար հանրության կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում