Գարեգին Բաղրամյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով կմեկնի Բեռլին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումները ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նախարարը 2019 թվականի մարտի 18-22-ը կլինի Բեռլինում՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով: