Life

Նեւենա Բոժովիչը Սերբիան կներկայացնի «Եվրատեսիլ»-ում

1 րոպեի ընթերցում

Նեւենա Բոժովիչը Սերբիան կներկայացնի «Եվրատեսիլ»-ում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ երգչուհի Նեւենա Բոժովիչը «Թագ» երգով Սերբիան կներկայացնի «Եվրատեսիլ» 64-րդ մրցույթում, որը մայիսի 14-18-ին անցկացվելու Է Իսրայելում: Սրանք են ընտրական փուլի արդյունքները, որոնք մարտի 3-ի գիշերն ավարտվել են RTS ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ասես երազի մեջ լինեմ: Շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր քվեարկել են իմ օգտին»,-հայտարարել Է Բոժովիչը՝ սմս-քվեարկության արդյունքների ամփոփումից հետո: Երգչուհին պատմել Է, որ իր երգը հատուկ այդ մրցույթի համար չի գրել, բայց «Եվրատեսիլ»-ում ունեցած իր նախորդ երկու ելույթների փորձից գիտի, թե ինչ Է հարկավոր Իսրայելում հաղթելու համար:

Նեւենան 24 տարեկան Է, նա ծնվել Է Կոսովոյի եւ Մետոքիայի Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում: Աղջիկն սկսել Է երգել վաղ հասակից եւ 2007 թվականին, Սերբիան ներկայացնելով Ռոտերդամում կայացած մանկական «Եվրատեսիլ»-ում, գրավել Է երրորդ տեղը: 2013 թվականին երգչուհին հաղթել Է ազգային մրցույթում եւ Մալմայում անցկացված «Եվրատեսիլ»-ում ելույթ Է ունեցել «Moje 3» խմբի կազմում՝ զբաղեցնելով 11-րդ տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում