Նատալիա Օրեյրոն երևանյան համերգին կներկայանա տարբեր կերպարներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վայրի հրեշտակը» սիրված հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն երևանյան մենահամերգին վեց անգամ փոխելու է հագուստը: Նա ներկայանալու է գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է այն և նորը փնտրում: Ըստ բեմադրության` Օրեյրոն իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այնտեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում երգչուհու մենահամերգը տեղի կունենա ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Լինելով ուրուգվայցի՝ մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը նշել է Օրեյրոն:

Երգչուհին հայաստանյան բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմում տեղադրված էկրաններին կցուցադրվեն հատուկ այդ շոուի համար ստեղծված տեսապատկերներ: Կներկայացվեն երգեր Օրեյրոյի երեք սկավառակներից: Հնչելու են Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love և այլ գործեր:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս