Life

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևակ Խանաղյանի նոր «Օվկիանոսը քո ներսում» (Океан внутри тебя) երգի խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խանաղյանը վերոնշյալ ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը երաժշտասերների դատին է հանձնել գարնան առաջին օրը` մարտի մեկին: Երգն ընդգրկված կլինի Սևակ Խանաղյանի նոր ալբոմում:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների`«Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում