Life

Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան մենահամերգին տեղի կունենա նրա «Dream» տեսահոլովակի պրեմիերան

2 րոպեի ընթերցում

Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան մենահամերգին տեղի կունենա նրա «Dream» տեսահոլովակի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լիլիթ Հովհաննիսյանի նոր «Dream» երգի տեսահոլովակը նկարահանվել է տարվա բոլոր եղանակներին`ամռանը, աշնանը, ձմռանն ու գարնանը: Այն հարուստ է բազմաթիվ տեսարաններով և բավականին գունեղ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգի հիման վրա նկարահանված հոլովակի պրեմիերան նախատեսված է երգչուհու երևանյան մենահամերգին, որը տեղի կունենա մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է MG-ն (ԱՄՆ), իսկ հագուստների հեղինակը Լիլիթ Հովհաննիսյանն է:

Երգի և տեսահոլովակի համացանցային և հեռուստատեսային պրեմիերան ավելի ուշ է լինելու:

Հայկական էստրադայի ամենակրեատիվ երգչուհու «Dream» խորագրով համաշխարհային շրջագայության ընթացքում Լիլիթ Հովհաննիսյանն իր երկրպագուներին մեծ տոն կնվիրի՝ ելույթներ ունենալով ավելի քան 70 քաղաքում: Շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից:

Համերգներ են նախատեսվածԱմերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում:

Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության կարգախոսը հետևյալն է. «Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում