Պետությունը մարզպետարանների աշխատակազմերում միջինը 30 տոկոս կրճատումներ կանի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը օպտիմալ և արդյունավետ կառավարման նպատակով պատրաստվում է կրճատումներ կատարել մարզպետարանների աշխատակազմերում: Սպասվում են միջինը 30 տոկոս կրճատումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք ուսումնասիրություն ենք կատարել և պարզել, որ մարզպետարանների աշխատակիցների 40 տոկոսն, ըստ էության, աշխատանք չի կատարում: Միջինը 30 տոկոսը կրճատում է լինելու»,-ասաց Պապիկյանն ու վստահեցրեց, որ կրճատումների արդյունքում ունենալու ենք օպտիմալ կառավարում:

Նախարարը նշեց՝ օրինակ Արագածոտնի մարզում կարող է լինել 28 տոկոս կրճատում, արդյունքում աշխատակիցների թիվը 121-ից կարող է դառնալ 87: Մեկ այլ նախարարությունում հնարավոր է լինի 32 տոկոս կրճատում: Պապիկյանը, միևնույն ժամանակ, վստահեցրեց՝ իրենց նպատակը մարդկանց աշխատազուրկ դարձնելը չէ, այլ կառավարումն արդյունավետ դարձնելը: «Պետական կառավարման համակարգում հնարավորություն պետք է ունենան աշխատել մասնագետները, ովքեր պրոֆեսիոնալ են և տիրապետում են ոլորտին, այլ ոչ թե նրանք, որ ինչ-որ փուլում ունեցել են ծանոթ, բարեկամ»,-ասաց նախարարն ու հավելեց՝ իրենք բոլորի համար պետք է հնարավորություններ ստեղծեն:

Պապիկյանը տեղեկացրեց՝ Տարածքային կառավարման մասին օրենքն ԱԺ-ում կլինի առաջիկայում, որից կբխի մարզպետարանների աշխատակազմերի կրճատումը: Կրճատումը պետք է լինի կառավարության որոշումով: Սակայն ըստ գործող օրենքի՝ դա հնարավոր չէ կենսագործել: Հիմա, ըստ էության, երկու փաթեթներն էլ պատրաստ են:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA