Մի քանի շարժական հավելվածներ սահմանափակել են օգտատերերի տվյալների փոխանցումը Facebook-ին. WSJ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժական սարքերի համար մի քանի հավելվածներ սահմանափակել են իրենց օգտատերերի մասին տեղեկությունների տրամադրումը Facebook ընկերությանն այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի Է դարձել հասարակայնությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Ավելի վաղ հրատարակության լրագրողները թեստավորել են 70-ից ավելի տարածված հավելվածներ Apple ընկերության Էլեկտրոնային խանութից: Ինչպես նշվել Է հոդվածում, այդ փորձարկումների ընթացքում պարզվել Է, որ այդ հավելվածներից առնազն 11-ն իրենցով անցնող տեղեկատվության զգալի մասը տրամադրել են Facebook ընկերությանը: Դա իբր արվել Է, այդ թվում նաեւ այն դեպքերում, երբ հավելվածների օգտատերերը գրանցված չեն եղել սոցցանցում:

Ինչպես նշվում Է նյութում, տեղեկությունները Facebook-ին հաղորդած հավելվածների թվում եղել են այնպիսիք, որոնք նախատեսված են անշարժ գույքի որոնման, ինչպես նաեւ օգտատիրոջ օրգանիզմի մասին տեղեկատվության հավաքման եւ մշակման համար, այդ թվում՝ սպորտով պարապմունքների ժամանակ: Հիշյալ 11 հավելվածներում չի եղել գործառույթ, որը թույլ տար դադարեցնել տվյալների հաղորդումը: Հրատարակության գնահատմամբ՝ մի շարք դեպքերում պրակտիկան, որի մասին խոսվում Է, խախտել Է օգտատերերի համաձայնագրերի որոշ դրույթներ: Թերթը հայտնում Է, որ ստուգումների արդյունքների վերաբերյալ հոդվածի հրապարակումից հետո 11 հավելվածներից հինգը լիովին դադարեցերել են տեղեկատվության փոխանցումը Facebook-ին կամ Էապես կրճատել են ուղարկվող տվյալների ծավալները: Մասնավորապես, դրանք այն հավելվածներն են, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում ներբեռնվել են ավելի քան 10 միլիոն անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում