Սպորտ

Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Մրցագորգ ելան 95 մարզիկ: Ձեզ ենք ներկայացնում մրցանակակիրներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի չեմպիոններ են դարձել` Հարություն Մանուկյան (57կգ), Մեժլում Մեժլումյան (61 կգ), Հրաչյա Մարգարյան (65 կգ), Արման Անդրիասյան ( 70կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Լյովա Գևորգյան (92 կգ), Կոլյա Հարությունյան (97 կգ) և Աշոտ Ռուշանյան (125 կգ):

Առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական, որը կնախապատրաստվի Իսպանիայում հունիսին կայանալիք Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Երևանում ` մարտի 2 –ին:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում