Post Classical Ensemble-ի համերգով մեկնարկեցին 2020թ. գարնանը ԱՄՆ-ում կայանալիք հայկական փառատոնի միջոցառումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը փետրվարի 19-ին հյուրընկալել է գալա համերգ` նվիրված հայ արվեստի ու երաժշտության հարստությանն ու բազմազանությանը, որով ազդարարվեց Post Classical Ensemble-ի 2020թ. հայկական փառատոնի մեկնարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Երեկոյին ներկա էին գալիք փառատոնի գործադիր կոմիտեի անդամները, հովանավորներն ու աջակիցները: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ աշխարհահռչակ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` նվագակցությամբ Post Classical Ensemble-ի կոնցերտմայստեր Նաթանել Դրայբլաթի, ովքեր հյուրերի համար կատարեցին Բախի, Լիգետիի, Խուդոյանի, Կոդալիի ու այլոց ստեղծագործություններ:

Իր ելույթում դեսպան Վարուժան Ներսեսյանը խոսեց մշակութային դիվանագիտության կարևորության, պատմության ընթացքում մշակույթների սինթեզի ու խաչաձևման և մշակութային կապերի խթանման անհրաժեշտության մասին: Ավելի ուշ Post Classical Ensemble-ի գործադիր տնօրեն Ջոզեֆ Հորովիցը ներկայացրեց հայկական փառատոնի ամփոփ նկարագիրը:

2020թ. նախատեսված «Նռան գույնը. հայկական ոդիսական» փառատոնը, որի համանախագահներն են ամերիկահայ բարերարներ Ասո Դավիդյանն ու Նուբար Աֆեյանը, ընդգրկելու է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ԱՄՆ ազգային պատկերասրահում կայանալիք հայկական ֆիլմերի փառատոնն ու Վաշինգտոնի ազգային տաճարում տեղի ունենալիք աննախադեպ համերգը` մասնակցությամբ Վաշինգտոնի ազգային տաճարի ռեզիդենտ նվագախումբ հանդիսացող Post Classical Ensemble-ի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ու նկարիչ Գևորգ Մուրադի: Բացի այդ, Վաշինգտոնում ու Նյու Յորքում նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ, որոնք կոչված են բացահայտելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Մշակութային այս ձեռնարկը կդառնա վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ում հայ մշակույթին նվիրված երրորդ խոշորագույն իրադարձությունը` «Սմիթսոնիան» հաստատության «Ֆոլքլայֆ» փառատոնից ու «Մետրոպոլիտան» թանգարանի «Հայաստան» ցուցադրությունից հետո»:

Հայերեն English

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին