Կարեն Սարգսյանն ավելորդ է համարում ԱՀ Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Կարեն Սարգսյանի ազատման մասին որոշումը կայացվել է նրա դիմումի համաձայն: Այս մասին ասել է Կարեն Սարգսյանը՝ մեկնաբանելով մամուլում այդ առթիվ կատարված տարբեր հրապարակումները:

«Ես Արցախ եմ վերադարձել՝ որևէ կերպ օգտակար լինելու իմ հայրենքին ու ժողովրդին: Շնորհակալ եմ Նախագահ Սահակյանին, ով տվել է այդ հնարավորությունը՝ նախ խորհրդականի, այնուհետև Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի, ապա և Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում ինձ դրսևորելու համար: Այսօր էլ շարունակում եմ ապրել Ստեփանակերտում և նեցուկ կանգնել իմ համաքաղաքացիներին»,- նշել է Կարեն Սարգսյանը և ավելացրել, որ Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է:

Նրա խոսքով՝ նա իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում և այդ առթիվ պատրաստվում է առաջիկայում հրապարակավ հանդես գալ նոր նախաձեռնությամբ:

Կարեն Սարգսյանը փետրվարի 19-ին ազատվել է Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Մինչ այդ՝ 2014թ.-ից, նա զբաղեցրել է Հանրապետության նախագահի խորհրդականի, 2017թ.-ից՝ ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի, իսկ 2018թ.-ի դեկտեմբերին, ազատվելով ԱԻ ծառայության տնօրենի պաշտոնից, նշանակվել էր Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները