Ինովացիա

Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնել են Skype-ի աշխատանքում տեղ գտած խնդիրների մասին

1 րոպեի ընթերցում

Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնել են Skype-ի աշխատանքում տեղ գտած խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Skype մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումենր են արձանագրել ծառայության աշխատանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը գրանցում Է խափանումներն ու անջատումները հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում:

Կայքի տվյալների համաձայն՝ ծառայության աշխատանքում տեխնիկական անսարքությունները հիմնականում դիտվում են Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում:

Պորտալի տվյալներով՝ Skype-ի օգտատերերի 55 տոկոսը գանգատվում Է օգտահաշիվ մուտքի հետ կապված խնդիրներից, 22 տոկոսը՝ հաղորդագրությունների առաքման խնդրից, 22 տոկոսը կայքի աշխատանքի խնդիրներից: Skype ընկերությունը հիմնվել Է 2003 թվականին: Դրա կենտրոնակայանը գտնվում Է Լյուքսեմբուրգում: 2011 թվականին Microsoft կորպորացիան Skype-ը ձեռք Է բերել 8,5 մլրդ դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում