Ինովացիա

Մեծ Բրիտանիայում Facebook-ին մեղադրել են գաղտնիության օրենքների խախտման մեջ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում Facebook-ին մեղադրել են գաղտնիության օրենքների խախտման մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի պատգամավորները հայտարարել են, որ Facebook-ը «կանխամտածված եւ գիտակցաբար» խախտել Է երկրում տվյալների գաղտնիության պահպանման եւ մրցակցությունից պաշտպանության օրենքները, եւ կոչ են արել հետաքննություն կատարել ընկերության նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի թվային տեխնոլոգիաների կոմիտեի «Ստահոդ նորություններ» զեկույցում:

«Տեղեկատվության կոմիսարի գրասենյակը (ICO – տեղակատվության ոլորտում Բրիտանիայի կարգավորիչ – խմբ.) կոմիտեին հայտնել Է, որ Facebook ընկերությունը պետք Է զգալիորեն փոխի իր բիզնես-մոդելը եւ աշխատանքի մեթոդները, որպեսզի պահպանի վստահությունը: Փաստաթղթերից, որոնք մենք ստացել ենք Six4Three ընկերությունից, ակնհայտ Է դառնում, որ Facebook-ը միտումնավոր խախտել Է ինչպես տվյալների գաղտնիության պահպանման օրենքները, այնպես Էլ մրցակցությունից պաշտպանության օրենքները:

ICO-ն պետք Է մանրակրկիտ հետաքննություն կատարի Facebook-ի հարթակի աշխատանքի մեթոդների, օգտատերերի տվյալների եւ օգտատերերի ընկերների տվյալների՝ նրա օգտագործման նկատմամբ»,- ասված Է հաշվետվությունում: «Չի կարելի թույլ տալ, որ Facebook-ի նման ընկերություններն իրենց «թվային գանգստերների» պես պահեն Համացանցի աշխարհում՝ իրենց համարելով բարձր եւ օրենքից դուրս»,- նաեւ ասված Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում