Life

Ստաս Միխայլովը երևանյան մենահամերգին կկատարի քսան ստեղծագործություն

1 րոպեի ընթերցում

Ստաս Միխայլովը երևանյան մենահամերգին կկատարի քսան ստեղծագործություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Ստաս Միխայլովը «Ես և Դու» խորագրով համերգային երեկոյին կհնչեցնի ինչպես իր երկրպագուներին քաջածանոթ, այնպես էլ նոր գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երևանյան մենահամերգը տեղի կունենա ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը հանդես կգա «Всё для тебя», «Только ты», «Ты, Между небом и землёй», «Без тебя», «Там За Горизонтом», «Берега мечты», «Спаси меня» երգերով:

Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։

Երգիչն այդ շրջագայությամբ ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքներում: Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահայում, Ցյուրիխում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Լոնդոնում, Միլանում և եվրոպական այլ քաղաքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում