Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ պատմամշակութային ամուր կապերն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները լավ հիմք կարող են լինել առևտրատնտեսական համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջև սերտ կապեր կան նաև կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, որտեղ նույնպես համագործակցության մեծ ներուժ կա:

Փոխվարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը և հույս հայտնել, որ համաձայնագրի կնքումը նաև դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության խորացման համար:

Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ջանք չի խնայի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եգիպտոսի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության և դրա հետագա զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում