Life

Քեյթ Միդլթոնը արքայադուստր Դիանայի ականջօղերն Է կրել BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Քեյթ Միդլթոնը արքայադուստր Դիանայի ականջօղերն Է կրել BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհի Քեթրինը BAFTA կինոմրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությանը եկել Էր արքայադուստր Դիանայի ականջօղերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mirror-ը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, դրանք արքայազն Ուիլյամի մոր սիրելի ականջօղերն Էին: Դրանցով նա 1991 թվականին այցելել Էր նույն այդ մրցանակի հանձնման արարողությանը: Քեյթ Միդլթոնը հանդիսավոր միջոցառման համար ընտրել Էր անգլիացի դիզայներ Լի Ալեքսանդր Մաքքուինի պատրաստած ճերմակ երկար զգեստը, որը մերկացնում Է ձախ ուսը:

Հարկ Է նշել, որ արքայազն Ուիլյամը Բրիտանական կինոակադեմիայի նախագահն Է: Ինչպես արդեն հաղորդվել Է, հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական ֆիլմն ստացել Է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների Բրիտանական ակադեմիայի առավել մեծ թվով պարգեւները: Կինոնկարին բաժին Է հասել յոթ պարգեւ:

Երկրորդ տեղում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնս Կուարոնի «Ռոմա» դրաման Է, որը նվաճել Է չորս պարգեւ:

«Ֆավորիտուհին» ֆիլմը պարգեւներ Է ստացել, մասնավորապես, լավագույն ֆիլմի, օրիգինալ սցենարի, կոստյումի դիզայնի, սանրվածքի եւ դիմահարդարման համար: Ընդամենը կինոնկարը հայտարարված Էր 12 անվանակարգում: Անգլիացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը BAFTA-ի մրցանակ Է ստացել«Կնոջ լավագույն դեր» անվանակարգում՝ Բրիտանիայի թագուհի Աննային մարմնավորելով «Ֆավորիտուհին» ֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Է ճանաչվել Ռեյչել Վայսը, որը «Ֆավորիտուհին» կինոնկարում կատարել Է Սառա Չերչիլի՝ թագուհու մտերիմ ընկերուհու դերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում