ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի` «Գրեմմիի» հաղթողներն արժանացել են պանծալի արձանիկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 61-րդ մրցանակաբաշխությունն անցկացվել է փետրվարի 11-ին Լոս-Անջելեսի Staples Center սրահում:
«Տարվա ալբոմ»անվանակարգում մրցանակը հանձնվել է քանթրի երաժշտական ժանրում ստեղծագործող երգչուհիՔեյսի Մասգրեյվսին՝ «Golden Hour»ալբոմի համար:
«Լավագույն ռեփ երգ»անվանակարգում հաղթել է կանադացի ռեփերԴրեյքի «God's Plan»հիթը:
«Լավագույն սկսնակ արտիստ»է ճանաչվել Դուա Լիպան:
«Լավագույն ռեփ ալբոմ»անվանակարգում «Գրեմմին» հանձնվել էՔարդի Բիին՝«Invasion of Privacy» ալբոմի համար:
«Լավագույն R&B ալբոմ»անվանակարգում մրցանակը շնորհվել էH.E.R.-ին՝ իրH.E.R.համանուն ալբոմի համար:
«Տարվա ձայնագրություն»անվանակարգում լավագույնն է ճանաչվելChildish Gambino-ը՝«This is America»երգով: Այն հաղթող է դարձել նաև«Տարվա երգ»և«Լավագույն տեսահոլովակ»,«Լավագույն ռեփ կատարում»անվանակարգերում:
«Լավագույն փոփ վոկալային ալբոմ»անվանակարգում մրցանակով նշվել էԱրիանա Գրանդեի «Sweetener» սկավառակը:
«Լավագույն փոփ կատարում»էճանաչվել Լեդի Գագայիև Բրեդլի Քուփերի «Shallow»երգը:
«Լավագույն ռոք ալբոմ»է համարվելԳրետա Վան Ֆլիթի «From the Fires» ձայնասկավառակը:
«Լավագույն ռոք կատարում»անվանակարգում հաղթել էՔրիս Քորնելը «When Bad Does Good»երգով:
«Լավագույն ռոք երգ»անվանակարգի առաջին հորիզոնականում հայտնվել է St Vincent-ի «Masseduction»-ը:
Տարվա պրոդյուսերը Ֆարել Ուիլյամսն է:
«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրվել էր Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը, որն իրականացվել է հայտնի «Դելոս» ընկերության կողմից։ Այդ անվանակարգում, սակայն, հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ: