Skype-ում ֆոնի փոփոխման գործառույթ է հայտնվել
1 րոպեի ընթերցում
![Skype-ում ֆոնի փոփոխման գործառույթ է հայտնվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/963481.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Skype ծառայությունը գործարկել Է նոր գործառույթ, որի օգնությամբ կարելի Է տեսազանգի ժամանակ փոխել ֆոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշվում Է Microsoft ընկերության բլոգում, գործառույթը կարող Է հարկավոր լինել, երբ օգտատերը չի ցանկանում, որ զրուցակիցը տեսնի իրեն շրջապատող հարկաբաժինը կամ մոտակա մարդկանց: «Skype-ում ֆոնի փոփոխումը կատարվում Է արհեստական ինտելեկտի շնորհիվ, որն առանձնացնում Է մարդու ուրվագծերը եւ դրանք ֆոկուսի մեջ Է պահում խոսակցության ժամանակ»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Տեխնոլոգիան նաեւ ճանաչում Է օգտատիրոջ մազերն ու ձեռքերը:
Տեսակապի ժամանակ ֆոնը կարելի Է փոխել սարքաբերումներում՝ սեղմելով «Blur my background» կոճակը: Նոր գործառույթը հասանելի Է համակարգիչների եւ նոութբուքերի մեծ մասում, որտեղ տեղակայված Է Skype-ի վերջին տարբերակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: