Քաղաքականություն

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 7-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

«Ութ տարվա դիվանագիտական «պատերազմի» ու «դատավարական» չափազանց լարված լսումների և բանակցությունների արդյունքում, այսօր հաղթական ավարտին հասցրեցինք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպու, 1991թ.) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի համար մի կարևորագույն հարց։

Առանց մանրամասներ ներկայացնելու ասեմ, որ 2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել Հայաստանի դեմ, որը բոլոր կետերով հերքվել էր Արտաքինգործերի և Բնապահպանության նախարարությունների պատվիրակության կողմից՝ ութ տարիների ընթացքում կայացած մի քանի տասնյակ լսումների ընթացքում։ Այսօր պաշտոնապես ընդունվեց որոշումը, որով մեր ներկայացրած փաստերի հիման վրա հաստատվեց, որ Հայաստանը լիովին կատարում է կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն էր»,- գրել է Կաժոյանը:

Հայերեն العربية English Русский

Եվրահանձնաժողովը 3 մլրդ եվրո կհատկացնի միգրացիոն քաղաքականության իրականացման համար

ՀՀ դեսպանն ու Շիրազի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքներ հռչակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Մայիսի 10-ի միջոցառումների անոնս

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին

Տուսկը խոսել է Ուկրաինայի հարցում Լեհաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությունների մասին

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սենատոր Գրիգորի Կարասինը խոսել է ռուս-ամերիկյան շփումների շարունակականության մասին

Հնդկաստանը հայտնել է Քաշմիրում ահաբեկիչների ներթափանցման խոշոր փորձի մասին

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին