Հայաստան

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

2 րոպեի ընթերցում

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել հուլիսի 6-ից ուժի մեջ մտնող վարորդական իրավունքի վկայականների վերականգնման գործընթացից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն իրազեկող տեսանյութ է տարածել:

«Եթե ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած՝ դուք ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը: Այն դեպքում, եթե զրկման ժամկետը լրանալու է հուլիսի 6-ից հետո՝ օրինակ վարորդական իրավունքից զրկվել եք այս տարվա փետրվարի 10-ին, ապա վարորդական վկայականի վերականգնման համար կարող եք դիմել զրկման ժամկետի լրանալուց հետո՝ 2027 թվականի փետրվարի 10-ից սկսած մեկ տարվա ընթացքում»,-ասվում է ՆԳՆ տարածած տեսանյութում:

Բացի այդ նաև նշվում է, որ այս գործընթացի համար անհրաժեշտ է հերթագրվել roadpolice.am կայքում՝ ընտրելով զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների ծառայությունը:

«Ներկայանալու օրը պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և 50 հազար դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե անհրաժեշտ է ստանալ նոր վարորդական վկայական, պետք է վճարել նաև 12 հազար դրամ, իսկ թվային վարորդական վկայականի դեպքում՝ 6 հազար դրամ պետական տուրք»,-հաղորդվում է Ներքին գործերի նախարարության տեսանյութում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում