Հասարակական

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց մեկնաբանել Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանին հարցաքննելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասած ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի հարցաքննվելու մասին տեղեկությունը»,-ասաց Օհանջանյանը:

Որոշ լրատվամիջոցների համաձայն՝ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Սերժ Սարգսյանը 2008 թվականին մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում