Հասարակական

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը

1 րոպեի ընթերցում

 Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը՝ նշելով, որ ելույթով հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանը:

Պաշտպանները բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշումը, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

«Դատախազները իրենց առարկությունները ներկայացրեցին, սակայն դեռ չենք ավարտել աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Դատականը նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 4-ը` ժամը 12:00-ն»,- ասաց Մուրադյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում