Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները:

Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել ընդլայնմանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումը 2018 թ. մայիսի 17-ին եւ հույս հայտնել, որ Պատգամավորների պալատը եւս չի ուշացնի փաստաթղթի ընդունումը:

Պետր Միկիսկան Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների շնորհավորագրերը:

Դեսպանը կարեւորել է Հայաստանում անցկացված արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունները, որի արդյունքում ձեւավորվել է ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ Պետր Միկիսկան արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման գործում: Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան