Google+ սոցցանցը կսկսեն փակել ապրիլի 2-ից
2 րոպեի ընթերցում
![Google+ սոցցանցը կսկսեն փակել ապրիլի 2-ից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/962767.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google կորպորացիան հայտարարել Է, որ իր Google+ սոցիալական ցանցը, որն այդպես Էլ չկարողացավ տարածում գտնել օգտատերերի շրջանում, կսկսի փակել արդեն ապրիլի 2-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է նրա կայքում:
«Ապրիլի 2-ին ձեր Google+ օգտահաշիվը եւ ձեր կողմից ստեղծված բոլոր Էջերը կդադարեն աշխատել, եւ մենք կսկսենք հեռացնել դրանցում եղած բոլոր տվյալները»,-նշվում Է հայտարարության մեջ, որը հասցեագրված Է անվճար ոչ կորպորատիվ հաշվեգրանցումների սեփականատերերին: Դրանում ասված Է, որ օգտատերերի բոլոր լուսանկարները եւ տեսանյութերը Google+-ի ալբոմներից նույնպես կհեռացվեն: Բոլոր ցանկացողները կկարողանան ներբեռնել եւ պահպանել իրենց կոնտենտը, սակայն դա անհրաժեշտ Է անել մինչեւ նշված ամսաթիվը:
Google+-ը այլ կայքերում մեկնաբանություների համար օգտագործելը նույնպես հնարավոր չի լինի: Սկսած ապրիլի 2-ից՝ բոլոր մեկաբանությունները, որոնք արվել են սոցցանցի օգտահաշիվի օգտագործմամբ, նույնպես կսկսեն հեռացնել: Ընկերությունում նշում են, որ կոնտենտի ամբողջական հեռացումը կտեւի մի քանի ամիս, ուստի տվյալների մի մասը կարող Է ժամանակավորապես հասանելի լինել նաեւ ապրիլից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: