Հասարակական

Պաշտպաններն ակնկալում են Ռոբերտ Քոչարյանի ելույթը դատական նիստին

2 րոպեի ընթերցում

Պաշտպաններն ակնկալում են Ռոբերտ Քոչարյանի ելույթը դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ընթացող նիստում պաշտպանական խումբը դեռևս ամբողջությամբ բողոքը չի ներկայացրել: Ինչպես «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Դեռևս շարունակում ենք բողոքը ներկայացնել: Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին և նա դեռևս որևէ հայտարարություն չի արել»,- ասաց նա:

Հարցին` ինչու է որոշել ՀՀ երկրորդ նախագահը մասնակցել հենց այս նիստին, Ալումյանը պատասխանեց՝ քանի որ առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումը կանխատեսելի էր, նպատակահարմար չգտան դրան մասնակցել:

«Հուսով ենք, որ այսօր կհասցնենք մեր բողոքն ամբողջությամբ ներկայացնել: Եթե այսօր մեր բողոքը կարողանանք ներկայացնել, հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթը ունենա»,- եզրափակեց նա:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում