Apple-ը պատրաստվում Է թողարկել iPhone լազերային 3D-խցիկով. Bloomberg
1 րոպեի ընթերցում
![Apple-ը պատրաստվում Է թողարկել iPhone լազերային 3D-խցիկով. Bloomberg](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/962635.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունն արդեն հաջորդ տարի պատրաստվում Է թողարկել iPhone-ի նոր մոդել՝ ավելի հզոր 3D-խցիկով, ինչը նրան թույլ կտա զգալի առաջընթաց արձանագրել լրացուցիչ իրականության տեխնոլոգիաների մշակման բնագավառում:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով կորպորացիայի պլաններին իրազեկ մի աղբյուր: Ի տարբերություն արդեն iPhone X-ում գոյություն ունեցող՝ դեմքերի ճանաչման 3D-խցիկի, որը գործում Է սոսկ 25-ից մինչեւ 50 սանտիմետր հեռավորության վրա, նոր խցիկը կկարողանա եռաչափ պատկերներ ստեղծել շուրջ հինգ մետր հեռավորության վրա:
Նշվում Է, որ այդ առավելությունը սարքը կստանա լազերային սքանավորման նոր տեխնոլոգիայի շնորհիվ: Ըստ որում նախորդ սարքերում օգտագործվել Է կետային պրոյեկցիան, որը վատ Է գործում մեծ հեռավորությունների վրա: Գործակալության աղբյուրները նշում են, որ լազերային խցիկը նորամուծություններից միայն մեկն Է, որոնք ընկերությունը պատրաստվում Է օգտագործել նոր սերնդի iPhone-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: