Սպորտ

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմություն» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին 

1 րոպեի ընթերցում

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմություն» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ընթերցողի դատին հանձնվեց մարզական կյանքին վերաբերող հերթական բեսթսելերը` իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել է «Newmag» հրատարակչությունը: Այն թարգմանել է Լիանա Զաքարյանը, խմբագրել՝ Գնել Նալբանդյանը:

Գրքում ներկայացված են լեգենդար ֆուտբոլիստի անցած ուղին, դժվարությունները, մեծ նվաճումները, ծանր մանկությունը, ընտանեկան բարդ վիճակը, երբ նոր է սկսել ֆուտբոլ խաղալ:

«Մեսսիի մասին պատմող այս գիրքը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես է պետք գրել մարզիկի մասին»,- ներկայացնելով գիրքը՝ ասաց խմբագիր Գնել Նալբանդյանը:

Մինչ այս հրատարակչությունը ևս մեկ մարզական բեսթսելեր էր հրատարակել` «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում