Apple-ը հասույթի ու շահույթի նվազում Է արձանագրել
2 րոպեի ընթերցում
![Apple-ը հասույթի ու շահույթի նվազում Է արձանագրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/962431.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը 2019 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ինչպես հասույթի, այնպես Էլ շահույթի նվազում Է արձանագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հունվարի 29-ին հրապարակված հաշվետվությունը:
Երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են 2018 թվականի դեկտեմբերի 29-ին, ընկերության ընդհանուր հասույթը կազմել Է 84,31 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 19,97 մլրդ դոլար:
Երկու ցուցանիշներն Էլ նվազում են արձանագրել 2018 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ: Այն ժամանակ Apple-ի հասույթը կազմել Էր 88,29 մլրդ դոլար, իսկ շահույթը՝ 20,06 մլրդ դոլար: The Wall Street Journal թերթը նշում Է, որ սա վերջին մոտավորապես տասը տարվա ընթացքում առաջին դեպքն Է, երբ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազել Է Apple-ի թե՛ հասույթը, թե՛ զուտ շահույթը:
Հրատարակությունն արձանագրում Է, որ այս եռամսյակին են բաժին ընկնում ձմեռային տոները, երբ մարդիկ ավանդաբար նվերներ են գնում: Ընկերությունը նաեւ կանխատեսումներ Է ներկայացրել 2019 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Apple-ում ակնկալում են, որ նշված ժամանակաշրջանում հասույթը կկազմի 55 միլիարդից մինչեւ 59 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: