Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում իրական ընդդիմություն չի տեսնում

1 րոպեի ընթերցում

 Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում իրական ընդդիմություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում իրական ընդդիմություն չկա. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր մենք խորհրդարանում չունենք իրական ընդդիմություն: Ունենք սահմանադրական ընդդիմություն, որն ուզած-չուզած ընդդիմություն է: Ամենևին նպատակ չունեմ ստվեր գցել ոչ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ոչ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վրա: Սակայն այդ երկու կուսակցություններից մեկի լիդերը ակտիվ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունն այս 8-9 ամիսներին, մյուսը «ջուր է տանում» հեղափոխությանը»,-ասաց Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ իշխանափոխությունից հետո ոչ ԲՀԿ-ն, ոչ ԼՀԿ-ն չեն քննադատել Փաշինյանի քաղաքականությունը:

2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն չի անցել խորհրդարան: Խորհրդարանում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում