«Ֆեյսբուք»-ն իր մեսենջերը միացնում է «Ինստագրամ»-ին և «WhatsApp »-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը մտադիր է իր մեսենջերի, «WhatsApp »-ի և «Ինստագրամ»-ի հաղորդագրությունների ծառայությունները միացնել միմյանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Չնայած երեքն էլ կմնան որպես առանձին հավելվածներ, սակայն դրանք կապված կլինեն այնպես, որ հաղորդագրությունները կարող են փոխանցվել մեկը մյուսի միջև:

«Ֆեյսբուք»-ից BBC-ին տեղեկացրել են, որ դա երկար գործընթացի սկիզբն է: Այս միացումը նշանակում է, որ «Ֆեյսբուք»-ի օգտատերերը կարող են հաղորդակցվել անգամ այն անձի հետ, ով ունի միայն «WhatsApp »-հաշիվ:

Երեքի միավորման աշխատանքները արդեն մեկնարկել են, այս մասին հաղորդում է «The New York Times»-ը, և ակնկալվում է, որ կավարտվեն մինչ 2019-ի վերջ կամ մյուս տարվա սկզբին:

Հայերեն Русский

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար

Մի խոչընդոտեք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը. Ռուբինյանը հորդորով դիմեց ընդդիմությանը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

Թրամփը համաձայն է Զելենսկու հետ, որ Ուկրաինայի մասին որոշումներն՝ առանց երկրի մասնակցության, անթույլատրելի են

ՔՊ-ն սպասում է «Ուժեղ Հայաստան»-ի արձագանքին նոր Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի առաջարկին

Կառավարությունը նախատեսում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետը

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելների հորատման աշխատանքներն ավարտվել են

Թրամփը Տակաիչիին հայտնել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցությունների մասին

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը