«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչների վիճակահանությունը կանցկացվի հունվարի 28-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչների վիճակահանությունը կանցկացվի հունվարի 28-ին Թել Ավիվի Արվեստների թանգարանում. այդ ժամանակ Էլ կկայանա անցյալ տարվա մրցույթի կազմակերպչից, Լիսաբոնից, երգի մրցույթի խորհրդանշական բանալիների հանձնումը քաղաքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Թել Ավիվի մունիցիպալիտետի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Կիսաեզրափակիչների վիճակահանությունը եւ մրցույթի խորհրդանշական բանալիների հանձնումը կդառնա «Եվրատեսիլ-2019»-ի առաջին պաշտոնական միջոցառումը Թել Ավիվում»,-նշվում Է փաստաթղթում: Դրանից հետո Թել Ավիվի Արվեստների թանգարանում կկայանա վիճակահանություն, որը «կորոշի ելույթների կարգը «Եվրատեսիլ»-ի երկու կիսաեզրափակիչներում, որոնք 2019 թվականի մայիսի 14-ին եւ 16-ին կանցկացվեն Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում, եզրափակիչը նույնպես կանցկացվի այնտեղ մայիսի 18-ին», նշել են մունիցիպալիտետում:

«Կիսաեզրափակիչների վիճակահանությունը բաղկացած Է երկու մասից. առաջինում կորոշվի ելույթների կարգը եւ նախնական որակավորումն անցած վեց երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ «Եվրատեսիլն» ընդունող երկրի՝ Իսրայելի քվեարկությունը,- հավելել են Թել Ավիվի մունիցիպալիտետում:-Վիճակահանության երկրորդ մասում կորոշվի մնացած 36 մասնակից երկրներից յուրաքանչյուրի ելույթի հերթականությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս