Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ դեսպանի հետ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 25-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, վստահություն հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել` զրուցակիցները արդյունավետ ու հաջողված են գնահատել Հանրապետության նախագահի՝ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը, հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշվել է, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի հայ-էմիրաթական համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակական նոր մակարդակի:

Հանրապետության նախագահը դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին հաջողություններ է մաղթել նրա հետագա գործունեության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում