Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում՝ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց ինչպես ամեն տարի, այսօր՝ հունվարի 19-ին ևս տեղի է ունենում միջոցառում՝ ի հիշատակ 2007 թվականին այդ նույն վայրում պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեծ թվով մարդիկ հավաքվել են այն նույն վայրում, որտեղ 12 տարի առաջ սպանվել է պոլսահայ մտավորականը: Ինչպես ամեն տարի, այսօր ևս բոլորը ցույցի են դուրս եկել պաստառներով, որոնց վրա գրված է. «Չենք հրաժարվի, ախպարիկ», «Հանուն Հրանտի, հանուն արդարության», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս Դինք ենք»: Միջոցառման մասնակիցների թվում է նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով լուսանկար է հրապարակել և գրել է. «Չենք հրաժարվի, ախպարիկ»:

Դինքի սպանության տարելիցին «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որում ասվում է. «Չեռնք մոռացել «երեխայից մարդասպան դարձնող խավարը, այս երկրի խաղաղության համար քո պայքարի ժամանակ քեզ թիկունքից հարվածողներին ու այդ պարդասպաններին պաշտպանողներին: Քո հիշատակն ապրեցնելու ենք մեր պայքարի մեջ»:

Հրանտ Դինքի սպանության օրը միջոցառումներ են կազմակերպվելու Թուրքիայի մյուս քաղաքներում, ինչպես նաև Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Բելգիայում:

Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ:

Հայերեն العربية English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը