Մշակույթ

Նատալիա Օրեյրոյի երևանյան մենահամերգին հնչելու են նոր երգեր

1 րոպեի ընթերցում

Նատալիա Օրեյրոյի երևանյան մենահամերգին հնչելու են նոր երգեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի երևանյան համերգի շրջանակներում տեղի կունենան մի շարք երգերի պրեմիերաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Արտիստը բեմում կլինի իր հետ ժամանած երաժիշտների ու պարային խմբի հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգն իր երկրպագուները երբեք չեն մոռանա:

Երևանյան համերգի օրը պատահական չէ ընտրված. այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:

Նատալիա Օրեյրոն հանրության լայն շրջանակին հայտնի է «Վայրի հրեշտակը» հեռուստանովելից: Նրա «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում