Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի համար դեռ վերջնական որոշում չկա. քննարկումները շարունակվում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ դեռ ինտենսիվ քննարկումների փուլում է: Այն հավանաբար Ազգային ժողով կբերվի հենց առաջին նստաշրջանի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ իսկապես գործում ենք թափանցիկ և հրապարակային: Եվ երբ ասում ենք, որ քննարկումների փուլում է, ուրեմն քննարկումների փուլում է: Մենք ինտենսիվորեն՝ և գործադիրում, և գործադիր-օրենսդիր ֆորմատով ենք քննարկում կառուցվածքի հարցը: Վերջնական որոշում այս պահին չկա: Մասնավոր ենթադրություն կարող եմ անել: Քննարկումներից տպավորությունս այն է, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանում կբերենք կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նաև չբացառեց առաջին նստաշրջանում նախագիծն ԱԺ չբերելու տարբերակը: Նա նշեց, որ դեռ քննարկում են այդ հարցը:

Հունվարի 16-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ դեռ կառավարութան փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծ չի ներկայացվել խորհրդարան:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն ֆինանսների նախարարություն:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA