Ինովացիա

Windows-ում վտանգավոր շորթիչ-վիրուս են գտել

1 րոպեի ընթերցում

Windows-ում վտանգավոր շորթիչ-վիրուս են գտել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիբեռանվտանգության բնագավառի հետազոտողերը հայտնել են Djvu շորթիչ-վիրուսի միջոցով ցանցահենային հարձակումների տարածման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշում Է Bleeping Computer պորտալը, վնասաբեր ծրագրային ապահովումը հայտնվում Է համակարգչում, երբ օգտատերը քաշում Է այսպես կոչված «քրյակներ» (թույլատրագրված սոֆթի եւ խաղերի «կոտրանքի» համար ծրագրեր) եւ հավելվածներ բրաուզերում գովազդային բաններների արգելափակման համար:

Փորձագետները պարզել են, որ վիրուսը համակարգչում բեռնում Է չորս ֆայլ, որոնք կազմալուծում են օպերացիոն համակարգի աշխատանքը: Ըստ որում Էկրանին հայտնվում Է կեղծ հաղորդագրություն Windows-ի նորացման մասին: Ծրագիրը կաթվածահար Է անում համակարգի աշխատանքը եւ կարող Է ծածկագել նոր ֆայլեր: Վարակումից հետո կարելի Է գտնել փաստաթուղթ՝ շորթիչների տվյալներով:

Վերծանման գինը չի նշվում: Առանց ցանցահենների օգնության տվյալները վերադարձնել առայժմ հնարավոր չԷ, ընդգծում են վերլուծաբանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում