Early Warning նախագիծը Թուրքիան ներառել է զանգվածային սպանությունների առումով բարձր ռիսկայնության երկրների տասնյակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի Early Warning նախագիծը Թուրքիան ներառել է երկրների տասնյակում, որտեղ բռնությունների և զանգվածային սպանությունների վտանգ կա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիան Early Warning նախագծի՝ 2018-2019թթ ընթացքում բռնությունների և զանգվածային սպանությունների բարձր ռիսկայնություն ունեցող երկրների ցանկում 8-րդն է:

Նշվում է, որ նախագծի վերջին երեք տարիների գնահատականներում Թուրքիան եղել է զանգվածային սպանությունների վտանգ պարունակող 15 երկրների ցանկում:

Նշվում է նաև, որ վարկանիշում Թուրքիայի դիրքը բարձրացել է այդ երկրում 2016թ. տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո: Երկրում զանգվածային սպանությունների ռիսկայնության գործոններն են նաև մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, ոչ ժողովրդավարական ռեժիմը, բնակչության մեծ քանակը, զանգվածային սպանությունների պատմությունը, քուրդ ապստամբների և Թուրքիայի իշխանությունների միջև շարունակվող զինված հակամարտությունը:

Early Warning նախագծի վարկանիշը գլխավորում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, երկրորդ հորիզոնականում Աֆղանստանն է, երրորդում՝ Եգիպտոսը: Եգիպտոսին հաջորդում են Հարավային Սուդանը, Պակիստանը, Եմենը, Անգոլան:

Հայերեն العربية English Français Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին