Ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից նախապես արված որոշակի փոփոխություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցությունը որոշակի փոփոխություններ է կատարել նախագծում: Ստեղծվելիք Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի անվանումն առաջարկում ենք փոխել` հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները: Հանձնաժողովը կկոչվի Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով»,-քվեարկությունից առաջ ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» խմբակցության առաջարկով Տնտեսական հարցերի մտական հանձնաժողովի զբաղվելիք ոլորտներում ավելացվեց նաև «ներդրումներ» բառը:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր ստեղծել տասնմեկ մշտական հանձնաժողով` երկուսով ավել նախորդ գումարման ԱԺ-ի հանձնաժողովներից: Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը առանձնացվել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովից: Ստեղծվել է նաև նոր Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերիմշտական հանձնաժողով:

Առաջարկվող մյուս հանձնաժողովներն են Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ (14 անդամ), Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):

Առաջարկվում է նաև ստեղծել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ), Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) և ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):

Հայերեն English Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին